Պրիմա (ինտերվալ)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պրիմա (լատին․՝ prima՝ առաջին), երաժշտական ինտերվալ մեկ աստիճան լայնությամբ, այսինքն՝ ձևավորված միևնույն անվան երկու հնչյուններով (օրինակ, դո — դո, դո — դո-դիեզ), նշանակվում է 1 թվով։
Պրիմայի տարատեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքուր պրիմա, մեկ աստիճան և զրո տոն ինտերվալ, այսինքն՝ միևնույն հնչյունի հստակ կրկնություն, այլկերպ անվանվում է ունիսոն։ Նշանակվում էթ. 1։
- Ընդլայնված պրիմա, քրոմատիկ ինտերվալ՝ կես տոն մեծությամբ։ Էնհարմոնիկորեն հավասար է փոքր սեկունդային, նշանակվում է՝ ընդ. 1։
- Երկակի ընդլայնված պրիմա, մեկ աստիճան և մեկ ամբողջական տոն ինտերվալ։ Էնհարմոնիկորեն հավասար է մեծ սեկունդային, նշանակվում է ՝ երկ. ընդ. 1։ Կարող է կառուցվել այն աստիճանների վրա, որոնք թույլ են տալիս լադային ալտերացիա ինչպես վերև, այնպես էլ ներքև, այսինքն՝ II իջեցված մաժորում և IV իջեցված մինորում։
- Նեղացված պրիման տեսականորեն անհնարին է, սակայն բազմաձայնության մեջ այդպիսի հասկացությունը երբեմն գործածվում է երկու հարևան ձայների միաձուլումից առաջացած կես տոն մեծությամբ ինտերվալը նշանակելու համար։
Այլ նշանակություններ երաժշտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրիմա հաճախ անվանում են ակորդի հիմնական տոնը։
- Որոշ գործիքների սոպրանոյի տարատեսակների անվանում (օրինակ, բալալայկա-պրիմա)։
- A prima vista կամ Р. v. նշանակում է պիեսի կատարում՝ առանց պատրաստությունների, նախապատրաստվելու (а premiere vue)։
- Prima volta՝ կրկնվող ֆրազի վերին գրառում նրա առաջին կատարման ժամանակ։
|